Սիրիայի իշխանությունները Մոսկվայից պահանջել են արտահանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա գլխավոր օգնականներին, որոնք ապաստան են գտել Ռուսաստանում անցյալ դեկտեմբերին՝ ապստամբների կողմից Դամասկոսը գրավելուց հետո: Այս մասին Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ժամանակ՝ գրում է The Times Of Israel-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։               
 

Մնաց՝ գիշերը ցուրտ չանի

Մնաց՝ գիշերը ցուրտ չանի
28.01.2024 | 16:16

Արևը դուրս է եկել։ Հալհլոց է։ Եթե պատուհանից դուրս չնայես, հալհլոցի ձայնը նույն անձրևի ձայնն է՝ էլի կաթիլները կտկտալով կաթկթում են հարևանների պատուհանների վերևում քաշած թիթեղյա հովհարների վրա, ու թվում է, թե անձրև է գալիս։ Փաստորեն՝ ձմեռային հալհլոցը կոկորդիլոսի անձրև է կամ գաճաճ անձրև, իսկ օդերևութաբանական տեսակետից՝ ջիջիլ գարուն։

Մնաց՝ գիշերը ցուրտ չանի, էդ ամբողջը սառացնի, ու քաղաքով մեկ դառնանք գալակտիկական նշանակության սահադաշտ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6644

Մեկնաբանություններ